



Արևային վահանակներ Սպիտակի թռչնաֆաբրիկայում | 530 կՎտպ
Գերազանցելով ինքներս մեր ռեկորդը Լոռու մարզում՝ կառուցել ենք մարզի ամենամեծ արևային կայանը. 530 կՎտպ դրվածքային հզորությամբ համակարգ՝ Սպիտակի թռչնաֆաբրիկայի համար։
2014թ հոկտեմբերին Սպիտակ քաղաքում վերաբացվեց Սպիտակի Թռչնաբուծական Ֆաբրիկան: Դեռ 1961թ-ից այդ վայրում գործել է տարածաշրջանի խոշորագույն թռչնաֆաբրիկաներից մեկը, որը 1988թ ավերիչ երկրաշարժից հիմնովին ավերվել էր: Հատուկ թռչնաֆաբրիկայի գործունեության համար նախատեսված այս վայրում 2013թ-ին Գերմանիայից ժամանած մասնագետների կողմից նախագծվեց և կառուցվեց Սպիտակի Թռչնաբուծական Ֆաբրիկան:
Թռչնաֆաբրիկայում ներդրվել և գործարկվում են գերմանական «Big Dutchman» և հոլանդական «VDL» ֆիրմաների վերջին սերնդի թռչնաբուծական տեխնոլոգիաներ և համապատասխան աքսեսուարներ:
Սպասարկող անձնակազմն անցել է որակավորման սերտիֆիկացում:
Այժմ թռչնաբուծարանը ոչ միայն լավագույնն է իր ոլորտի մեջ, այլ նաև օգտվում է արևի էներգիայից՝ մեծացնելով իր խնայողությունները տարեկան 33,000,000 դրամով և նվազեցնելով շրջակա միջավայրի համար վնասակար ?️CO2-ի արտանետումները տարեկան մինչև 430 տոննայով։ Արևային կայանի կառուցման համար օգտագործվել է 1368 JA Solar ֆիրմայի արևային վահանակներ՝ յուրաքանչյուրը 390 Վտ հզորությամբ։ ԷկոՎիլը համաշխարհային ճանաչում ունեցող JA Solar ընկերության վահանակները ներկայացնում է 2018 թվականից: Նրանց վահանակների ՕԳԳ֊ն հասնում է 21.3%-ի: Տարիներ շարունակ JA Solar-ը Tier1 դասակարգման աղյուսակում զբաղեցնում է առաջին հնգյակը: Tier 1-ը արևային ֆոտովոլտային վահանակներ արտադրող ընկերությունների գնահատման ամենաբարձր մակարդակն է։․ Իսկ դա նշանակում է, որ վերլուծաբանները բարձր են գնահատել ընկերության գործունեությունը։ Սպիտակի թռչնաֆաբրիկա -ի արևային համակարգում տեղադրվել են ավստրիական Fronius ֆիրմայի 18 փոխակերպիչներ։
Fronius International-ը ավստրիական ընկերություն է, որը համաշխարհային շուկայի առաջատարն է: Ընկերությունն ունի միջազգային մասնաճյուղեր և վաճառքի ներկայացուցիչներ ավելի քան 60 երկրներում և ոլորտում ունի 76 տարվա փորձ։ 2017 թվականից ԷկոՎիլը հանդիսանում է Fronius International ընկերության Service plus գործընկեր։
Արդյունքում մեր ինժեներական թիմը վստահված է իրականացնել Ֆրոնիուսի փոխակերպիչների տեխնիկական սպասարկում տարածաշրջանում: Փոխակերպիչների միջին արդյունավետությունը հասնում է 97-98%-ի։
Կայանի տարեկան արտադրած ընդհանուր հզորությունը կազմում է 821․000 կՎտժ։
ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաներ
Կայքը գտնվում է փորձարկման փուլում