
Լրատվական ռադիոյի եթերում է «Էկոանկյուն» հաղորդաշարը։
Էկովիլը շարունակում է իրազեկել արևային էներգիայի օգտագործման նպատակահարմարության մասին ամենատարբեր աղբյուրներով:
Լրատվական ռադիոյի եթերում մենք սկսել ենք «էկոանկյուն» հաղորդաշարը, որի ընթացքում Էկովիլի տնօրեն Վարդան Հովսեփյանը պատասխանում է Կարեն Գրիգորյանի հարցերին ու անդրադառնում ոլորտի ամենակարևոր թեմաներին և հիմնախնդիրներին:
«էկոանկյուն»֊ը կարող եք լսել և դիտել ամեն հինգշաբթի՝ 11:00֊ին, FM 106․5 հաճախականությամբ:
Հաղորդաշարի առաջին թողարկման ընթացքում զրուցել ենք՝
✔️ Արևային էներգիայի օգտագործման առավելություններից,
✔️ Արևային համակարգերի կիրառման ոլորտներից
✔️ ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի բնագավառին առնչվող այլ թեմաներից։
Հաղորդաշարի երկրորդ թողարկման ընթացքում անդրադարձել ենք՝
✔️ Արևային էներգիայի ռազմավարական նշանակությանը
✔️ Պետական և արտասահմանյան սուբսիդավորման կարևորությանը
✔️ Էներգետիկ անկախություն ձեռք բերելու համար անհրաժեշտ քայլերին
✔️ Ինչպես նաև Արցախի Հաղորտի գյուղում իրականացվող արևային նախագծին։
Երրորդ թողարկման թեմաներն են՝
✔️ Որո՞նք են էներգետիկ ոլորտում շուկայի ազատականացման օրենսդրական փոփոխությունները։
✔️ Ինչպիսի՞ն են խոշոր և մանր սպառողներին տրված հնարավորությունները և ազատ շուկայից օգտվելու պայմանները։
✔️ Ինչպե՞ս են կարգավորվում էլեկտրաէներգիա արտադրող, մատակարարող և սպառող ընկերությունների հարաբերությունները։
Չորրորդ թողարկման թեմաներն են՝
✔️ Էներգետիկ անկախություն,
✔️ Off-grid և Hybrid արևային համակարգերի տարբերությունները,
✔️ Արեգա արևային գեներատորի ստեղծման պատմությունը և կիրառման առանձնահատկությունները։
Հինգերորդ թողարկման ընթացքում անդրադառնում ենք հետևյալ հարցերին․
✔️ Ի՞նչ օրենսդրական փոփոխություններ կան արևային էներգիայի ոլորտում
✔️ Ինչպե՞ս կարելի է փոխհատուցել հոսանքի գիշերային սպառումը
✔️ Ի՞նչ է «կանաչ մարքեթինգ»֊ն ու ի՞նչ արդյունքների կարող է հանգեցնել արեւային էներգիայի տարածման գործում:
Վեցերորդ թողարկման թեմաներն են՝
✔️ Անբարեխիղճ գովազդային արշավներ․ կեղծ գովազդի վտանգները:
✔️ Ո՞վ է ապահովում երաշխիքային սպասարկումը հաճախորդների համար, եթե ընկերությունը փակվում է մինչև դրա ավարտը:
✔️ Ինչպե՞ս կողմնորոշվել արևային էներգիա ապահովող ընկերություն ընտրելիս և ինչի՞ն ուշադրություն դարձնել պայմանագիր կնքելիս:
Յոթերորդ թողարկման թեմաներն են՝
✔️ Վերջին տարիներին կտրուկ ավելացել են արևային էներգիա օգտագործող անհատներն ու ընկերությունները՝ շուրջ 10․000 միացված արևային կայան մի քանի տարում:
✔️ Էներգիայի ո՞ր տեսակն է համարվում ամենաանվասը բնության համար:
✔️ Արևային էներգիային անցնելու 5 գլխավոր պատճառներն՝ ըստ բնապահպանների:
Ութերորդ թողարկման թեմաներն են՝
✔️ Որո՞նք են էներգախնայողության համար անհրաժեշտ ամենապարզ քայլերը, որ կարող ենք իրականացնել յուրաքանչյուրս,
✔️ ի՞նչ դեր ունի արևային էներգիան էներգաարդյունավետության հարցում,
✔️ ի՞նչ է էկոապրելակերպն ու արդյո՞ք կարող է թրենդային դառնալ նաև Հայաստանում։
«Էկոանկյուն» հաղորդաշարի իններորդ թողարկմանը Կարեն Գրիգորյանն ու ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաների ընկերության փոխտնօրեն Էմիլ Ստեփանյանը զրուցել են բիզնես ոլորտում էներգախնայողության կարևորության մասին․
արդյո՞ք անցումը արևային էներգիային կարող է մրցակցային առավելություն տալ բիզնեսին
ինչպե՞ս կարող է արևային էներգիան նպաստել արտադրողականության բարձրացմանը,
որքանո՞վ են ընկերությունները կարևորում բնապահպանությունն ու շրջակա միջավայրին հասցվող վնասի նվազեցումը:
✔️ «Էկոանկյուն» հաղորդաշարի տասներորդ թողարկման ընթացքում ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաների ընկերության տնօրեն Վարդան Հովսեփյանը պատասխանում է հետևյալ հարցերին՝
✔️ ի՞նչ մասնագիտական խնդիրներ կան արևային տեխնոլոգիաների ոլորտում ու որո՞նք են դրանց լուծման ճանապարհները,
✔️ արդյո՞ք կան տվյալներ ոլորտում ներգրավված աշխատակիցների թվի մասին և որքանո՞վ են նրանք որակավորված,
✔️ ի՞նչ քայլեր է ձեռնարկում ԷկոՎիլ ընկերությունն իր աշխատակիցների մասնագիտական կարողությունները շարունակաբար բարձրացնելու համար:
«Էկոանկյուն» ռադիոնախագծի առաջին եթերաշրջանի վերջին թողարկումն է․ ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաների ընկերության տնօրեն Վարդան Հովսեփյանը Կարեն Գրիգորյանի հետ ամփոփել է եթերաշրջանն ու անդրադարձել բոլոր բաց մնացած թեմաներին ու հարցերին, մասնավորապես՝
✔️ արդյո՞ք արևային կայան տեղադրելու համար կա հարմար եղանակ կամ ամիս,
✔️ էլեկտրոմոբիլների դերն ու պահանջարկը մեր օրերում․ ԷկոՎիլը՝ պաշտոնական ներկրող,
✔️ մանրամասներ մայիսի 10֊ին Սպիտակում կայանալիք ծառատունկի մասին:
ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաներ
Կայքը գտնվում է փորձարկման փուլում