077 777 886, 8801

Երևան, Մամիկոնյանց 42-44

    Ցանկանում եմ ստանալ

    Օնլայն առաջարկ

    Կորպորատիվ վաճառքի խորհրդատուներ

    April 7, 2024 |

    Պահանջվող հմտություններ և որակավորումներ

    • Բարձրագույն կրթություն որևէ բնագավառում (Բիզնես ուղղվածությունը կդիտարկվի որպես առավելություն)։
    • Հայերեն լեզվի գերազանց իմացություն (Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կհամարվի առավելություն)։
    • Գրագետ շփվելու և բանակցություններ վարելու հմտություններ։
    • Երկարաժամկետ համագործակցություն կառուցելու ունակություն։
    • Լարված և խնդրահարույց իրավիճակներում արդյունավետ աշխատելու ու հավասարակշռվածություն դրսեվորելու ունակություններ։
    • Ապրանքանիշի հետ գրագետ աշխատելու և այն արդյունավետ ներկայացնելու հմտություն:
    • Ժամանակի կառավարման և դրա խելամիտ բաշխման հմտություն։
    • Անձնային որակներ, ինչիսիք են ակտիվ վարքագծի ցուցաբերումը, նպատակասլացությունը և ճկունությունը։
    • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ որէ B2B բլոկում:
    corporativ-xorhrdatu

    Պարտականություններ

    • Պոտենցիալ կորպորատիվ հաճախորդների որոնում և բացահայտում (օրինակ՝ գործարաններ, արտադրություններ, ձկնաբուծարաններ, մեծ շինություններ և այլ հաստատություններ, որոնք ունեն մեծ էլեկտրաէներգիայի սպառում)։
    • Կորպորատիվ հաճախորդների հետ բանակցությունների վարում, գործնական հարաբերությունների ստեղծում, պահպանում և զարգացում։
    • Ընկերության արտադրանքի և ծառայությունների մասին ամբողջական տեղեկատվության գրագետ մատուցում հաճախորդներին։
    • Արևային էներգիայի տեխնոլոգիական շուկայի շարունակական ուսումնասիրություն։
    • Կազմակերպության ապրանքների և մատուցվող ծառայությունների վաճառքի խթանում, որը ակնկալում է պատվերների ընդունումից ընդհուպ մինչև տեղադրման գործընթացի ամբողջական կազմակերպում և վերահսկում։
    • Կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում և դրանց տրամադրում ղեկավարությանը՝ ըստ նախատեսված ժամանակացույցի

    ԷկոՎիլյան առավելություններ

    • Ճկուն գրաֆիկ
    • Մոտիվացիոն ծրագրեր
    • Բարձր եկամուտ աշխատելու հնարավորություն
    • Հավելյալ ազատ օր ամեն ամիս
    • Տարատեսակ դասընթացներ և վերապատրաստումներ
    • Ուրախ ուրբաթներ

    Դիմելու ընթացակարգ

    Դիմելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը recruiter@ecoville.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագիր (subject) տողում պարտադիր նշելով հաստիքի անվանումը, կամ զանգահարեք 8801 կամ 077-777-886 հեռախոսահամարին և մեր թիմակիցները հնարավորինս արագ կարձագանքեն Ձեզ։

    ԴԻՄԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ

    .pdf, .doc, .docx

    Կարդացեք նաև

    ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաներ

    Կայքը գտնվում է փորձարկման փուլում