077 777 886, 8801

Երևան, Մամիկոնյանց 42-44

    Ցանկանում եմ ստանալ

    Օնլայն առաջարկ

    Լրատվական ռադիոյի եթերում է «Էկոանկյուն» հաղորդաշարը

    March 28, 2023 | ԷկոՎիլ

    Լրատվական ռադիոյի եթերում է «Էկոանկյուն» հաղորդաշարը։

    Լրատվական ռադիոյի եթերում է «Էկոանկյուն» հաղորդաշարը։

    Էկովիլը շարունակում է իրազեկել արևային էներգիայի օգտագործման նպատակահարմարության մասին ամենատարբեր աղբյուրներով:

    Լրատվական ռադիոյի եթերում մենք սկսել ենք «էկոանկյուն» հաղորդաշարը, որի ընթացքում Էկովիլի տնօրեն Վարդան Հովսեփյանը պատասխանում է Կարեն Գրիգորյանի հարցերին ու անդրադառնում ոլորտի ամենակարևոր թեմաներին և հիմնախնդիրներին:

    «էկոանկյուն»֊ը կարող եք լսել և դիտել ամեն հինգշաբթի՝ 11:00֊ին, FM 106․5 հաճախականությամբ:

    Հաղորդաշարի առաջին թողարկման ընթացքում զրուցել ենք՝

    ✔️ Արևային էներգիայի օգտագործման առավելություններից,

    ✔️ Արևային համակարգերի կիրառման ոլորտներից

    ✔️ ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի բնագավառին առնչվող այլ թեմաներից։

    Հաղորդաշարի երկրորդ թողարկման ընթացքում անդրադարձել ենք՝

    ✔️ Արևային էներգիայի ռազմավարական նշանակությանը

    ✔️  Պետական և արտասահմանյան սուբսիդավորման կարևորությանը

    ✔️ Էներգետիկ անկախություն ձեռք բերելու համար անհրաժեշտ քայլերին

    ✔️ Ինչպես նաև Արցախի Հաղորտի գյուղում իրականացվող արևային նախագծին։

    Երրորդ թողարկման թեմաներն են՝ 

    ✔️ Որո՞նք են էներգետիկ ոլորտում շուկայի ազատականացման օրենսդրական փոփոխությունները։

    ✔️  Ինչպիսի՞ն են խոշոր և մանր սպառողներին տրված հնարավորությունները և ազատ շուկայից օգտվելու պայմանները։

    ✔️  Ինչպե՞ս են կարգավորվում էլեկտրաէներգիա արտադրող, մատակարարող և սպառող ընկերությունների հարաբերությունները։

    Չորրորդ թողարկման թեմաներն են՝ 

    ✔️ Էներգետիկ անկախություն,

    ✔️ Off-grid և Hybrid արևային համակարգերի տարբերությունները,

    ✔️ Արեգա արևային գեներատորի ստեղծման պատմությունը և կիրառման առանձնահատկությունները։

     Հինգերորդ թողարկման ընթացքում անդրադառնում ենք հետևյալ հարցերին․ 

    ✔️ Ի՞նչ օրենսդրական փոփոխություններ կան արևային էներգիայի ոլորտում

    ✔️  Ինչպե՞ս կարելի է փոխհատուցել հոսանքի գիշերային սպառումը

    ✔️ Ի՞նչ է «կանաչ մարքեթինգ»֊ն ու ի՞նչ արդյունքների կարող է հանգեցնել արեւային էներգիայի տարածման գործում:

    ​Վեցերորդ թողարկման թեմաներն են՝ 

    ✔️ Անբարեխիղճ գովազդային արշավներ․ կեղծ գովազդի վտանգները:

    ✔️ Ո՞վ է ապահովում երաշխիքային սպասարկումը հաճախորդների համար, եթե ընկերությունը փակվում է մինչև դրա ավարտը:

    ✔️ Ինչպե՞ս կողմնորոշվել արևային էներգիա ապահովող ընկերություն ընտրելիս և ինչի՞ն ուշադրություն դարձնել պայմանագիր կնքելիս:

    ​Յոթերորդ թողարկման թեմաներն են՝ 

    ✔️ Վերջին տարիներին կտրուկ ավելացել են արևային էներգիա օգտագործող անհատներն ու ընկերությունները՝ շուրջ 10․000 միացված արևային կայան մի քանի տարում:

    ✔️ Էներգիայի ո՞ր տեսակն է համարվում ամենաանվասը բնության համար:
    ✔️ Արևային էներգիային անցնելու 5 գլխավոր պատճառներն՝ ըստ բնապահպանների:

    ​Ութերորդ թողարկման թեմաներն են՝ 

    ✔️ Որո՞նք են էներգախնայողության համար անհրաժեշտ ամենապարզ քայլերը, որ կարող ենք իրականացնել յուրաքանչյուրս,

    ✔️ ի՞նչ դեր ունի արևային էներգիան էներգաարդյունավետության հարցում,

    ✔️ ի՞նչ է էկոապրելակերպն ու արդյո՞ք կարող է թրենդային դառնալ նաև Հայաստանում։

    Բիզնես ոլորտում էներգախնայողության կարևորության մասին

    ? «Էկոանկյուն» հաղորդաշարի իններորդ թողարկմանը Կարեն Գրիգորյանն ու ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաների ընկերության փոխտնօրեն Էմիլ Ստեփանյանը զրուցել են բիզնես ոլորտում էներգախնայողության կարևորության մասին․
    ? արդյո՞ք անցումը արևային էներգիային կարող է մրցակցային առավելություն տալ բիզնեսին
    ? ինչպե՞ս կարող է արևային էներգիան նպաստել արտադրողականության բարձրացմանը,
    ? որքանո՞վ են ընկերությունները կարևորում բնապահպանությունն ու շրջակա միջավայրին հասցվող վնասի նվազեցումը:

    ✔️ «Էկոանկյուն» հաղորդաշարի տասներորդ  թողարկման ընթացքում ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաների ընկերության տնօրեն Վարդան Հովսեփյանը պատասխանում է հետևյալ հարցերին՝ 

    ✔️ ի՞նչ մասնագիտական խնդիրներ կան արևային տեխնոլոգիաների ոլորտում ու որո՞նք են դրանց լուծման ճանապարհները,

    ✔️ արդյո՞ք կան տվյալներ ոլորտում ներգրավված աշխատակիցների թվի մասին և որքանո՞վ են նրանք որակավորված, 

    ✔️ ի՞նչ քայլեր է ձեռնարկում ԷկոՎիլ ընկերությունն իր աշխատակիցների մասնագիտական կարողությունները շարունակաբար բարձրացնելու համար:

    «Էկոանկյուն» ռադիոնախագծի առաջին եթերաշրջանի վերջին թողարկումն է․ ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաների ընկերության տնօրեն Վարդան Հովսեփյանը Կարեն Գրիգորյանի հետ ամփոփել է եթերաշրջանն ու անդրադարձել բոլոր բաց մնացած թեմաներին ու հարցերին, մասնավորապես՝

    ✔️ արդյո՞ք արևային կայան տեղադրելու համար կա հարմար եղանակ կամ ամիս,

    ✔️ էլեկտրոմոբիլների դերն ու պահանջարկը մեր օրերում․ ԷկոՎիլը՝ պաշտոնական ներկրող,

    ✔️ մանրամասներ մայիսի 10֊ին Սպիտակում կայանալիք ծառատունկի մասին:

    Կարդացեք նաև

    ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաներ

    Կայքը գտնվում է փորձարկման փուլում