«Արևի ուժը քո տեսախցիկով» մրցույթի հաղթողը հայտնի է – Ամփոփվեց ԷկոՎիլի 10-ամյակի կապակցությամբ կազմակերպված ֆոտոմրցույթը։
Ժյուրին, որի կազմում էին ԷկոՎիլի ղեկավարությունը, ինչպես նաև Դավիթ Հակոբյանը, Արտաշես Սարգսյանը, Լուսինե Գրիգորյանը և Կարեն Ներսիսյանը, հաղթող ճանաչեց Նաիրա Նիազյանին՝ նորաձևության, կենդանի բնության և նորարարական տեխնոլոգիաների միաձուլումը արտահայտող իր յուրահատուկ լուսանկարով։
«Պատկերացնու՞մ եք էկո քաղաք» խորագրով ֆոտոմրցույթի բոլոր մասնակիցները ևս իրենց լուսանկարներով հաղթող են, քանի որ դրանք ներկայացվելու են Հայաստանում, Վրաստանում և Շվեյցարիայում կազմակերպվող ցուցահանդեսներին։
Շնորհավորում ենք հաղթողին և հայտնում, որ ԷկոՎիլը բոլոր մասնակիցների համար նույնպես պատրաստել էր անակնկալ նվերներ։